Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 5 մարզիկների մասնակցության մասին:
Ավելի վաղ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ հայկական կողմի հետ շփումներ դեռ չկան, բանակցությունների արդյունքից է կախված լինելու Ադրբեջանի հավաքականի կմեկնի՞ մրցաշարին, թե ոչ: «Հարցը նաեւ անվտանգության ապահովման, տրանսպորտային խնդիրների եւ այլ մանրուքների մեջ է: Այս ամենը քննարկելու ենք հայկական կողմի հետ»,- ասել էր Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի խոսնակը։