«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը։ Տեղեկությունը հրապարակվել է «Էրեբունի» ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Նրանք որդի ունենալու մասին որոշում են կայացրել Սենիկի զոհվելուց հետո։
«Փաստը, որ ուզած–չուզած պետք է ապրենք ու մեծացնենք այս փոքրիկին, հաստատ է»,– ասում է Սենիկի հայրը` Հակոբ Խուրշուդյանը։
Հավելենք, որ Սենիկը 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել։