ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` մանրամասներ հայտնելով իր առողջական վիճակի մասին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նա վնասվածք է ստացել։
«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»,- գրել է նա։