Մահացել է գեներալ-գնդապետ Վասիլի Ռեշետնիկովը` Բեռլինը ռմբակոծած խորհրդային օդաչուներից վերջինը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ֊ը` հղում անելով Ռուսաստանի Դաշնության զինվորական ակումբի ղեկավար Նիկոլայ Դերյաբինին։
Գեներալ֊գնդապետ 103 տարեկան էր։ Հետպատերազմյան տարիներին Ռեշետնիկովը զբաղեցրել է հեռահար ավիացիայի հրամանատարի պաշտոնը, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի պետի տեղակալ է եղել։
Լուսանկարը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության