«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող՝ «Հաղթանակի» զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան ինտերիերը:
Հիշեցնենք, որ առանձնատունը 2022 թվականին գնել էր գործարար Նարեկ Նալբանդյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը: «Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչպես են տան ներսից լուսանկարները հայտնվել հրապարակային դաշտում: Մեր ունեցած տեղեկություններով, Լիլիթ Պետրոսյանը ցանկացել է առանձնատան գրավով վարկ ձևակերպել հայաստանյան բանկերից մեկում: Համապատասխան աշխատակիցները, ինչպես և կարգն է, գույքը գնահատելու համար այցելել են առանձնատուն ու լուսանկարել այն, ինչպես ասում են, «ներսից ու դրսից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ինչպես են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»
08:51, 21 մարտ 2023