«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում փնթփնթում են վաղաժամ քաղաքապետի թեկնածու հռչակված Տիգրան Ավինյանի անհամբերությունից: Վերջինս պահանջում է օր առաջ իրեն Երևանի քաղաքապետ կարգել, իսկ վերին օղակներում ամենևին էլ նման մտադրություն չկա: Իշխանության օրակարգում շարունակում է մնալ սեպտեմբերին հերթական ընտրություններ անելը, քանի որ վստահություն չկա, որ ընտրության արդյունքում այս անգամ չեն կորցնի մայրաքաղաքային իշխանությունը»:
Իսկ թե ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը շտապեց լքել քաղաքապետի պաշտոնը, սա էլ հերթական տուրքն էր Տիգրան Ավինյանին, որպես ապացույց և հոգու հանգստություն, որ ՔՊ-ն չի պատրաստվում վերջին պահին «գցել» գահավիժող վարկանիշով Ավինյանին և սեպտեմբերյան ընտրություններին քաղաքապետ դարձնել Հրաչյա Սարգսյանին:
Նիկոլ Փաշինյանը սրանով նաև չեզոքացնում է Տիգրան Ավինյանի կողմից հնարավոր դավադրությունները՝ ուղղված նիկոլապետության սասանման:
Ի դեպ, Հրաչյա Սարգսյանի այսքան նվաստացումները և հրաժարականի հուզիչ ու առանց կսմիթների հայտարարությունը ևս ուներ իր պատճառները: Հայկ Մարությանից ազատվելու գործուն մասնակցության և իր բախտի բերմամբ թե պատահմամբ ձեռք բերած քաղաքապետի աթոռն այսքան հեշտությամբ լքելու համար, իհարկե, նախագահ Վահագն Խաչատուրյանն առնվազն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ պետք է շնորհեր Հրաչյա Սարգսյանին, բայց որոշել են բավարարվել Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիրում աշխատանքի տեղավորելով:
Ընդ որում՝ սա թեթև ապտակ է նաև Տիգրան Ավինյանին, ով կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում պարծեցել էր, թե գործադիրում աշխատելու փորձառությամբ է պայմանավորված՝ քաղաքապետի փոխարեն գործադիրի նիստերին իր մասնակցությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում