Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը վնասվածքն ստացել է Կառավարական ամառանոցում․ նրան այսօր կվիրահատեն

12:05, 21 մարտ 2023
Ալեն Սիմոնյանը վնասվածքն ստացել է Կառավարական ամառանոցում․ նրան այսօր կվիրահատեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես երեկ տեղեկացրել էինք, ընկել է և վնասել է թևը։ Hayastan.news-ը տեղեկացավ, որ նա վնասվածքն ստացել է աշխատանքից հետո, Կառավարական ամառանոցի բակում՝ վազելիս։ Նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, որտեղ սկզբում կոտրվածք չի ախտորոշվել, հետո՝ լրացուցիչ զննության արդյունքում, արդեն բժիշկները պարզել են, որ կա արմունկի կոտրվածք և անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Ալեն Սիմոնյանը Hayastan.news-ին ասաց, որ այս պահին ինքը պատրաստվում է վիրահատության, հավանաբար մեկ ժամից կվիրահատեն։ Վնասվածքը մեծ բարդության չէ, այսինքն՝ լուրջ վիրահատական միջամտություն չի իրականացվելու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ