Հետևեք մեզ։

Թուրքիայի հավաքականի մարզիչը խոսել է Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների հետ առաջիկա խաղերի մասին

14:19, 21 մարտ 2023
Թուրքիայի հավաքականի մարզիչը խոսել է Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների հետ առաջիկա խաղերի մասին
 

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստանի և Խորվաթիայի հետ առաջիկա խաղերի մասին։

«Ազգերի լիգայի վերջին խաղերից գոհ չեմ, իսկ վերջին ընկերական խաղերում (նոյեմբերին հաղթել են Շոտլանդիայի ու Չեխիայի հավաքականներին, խմբ․) շատ բան փորձեցինք, և ես շատ գոհ էի։

Միակ բանը, ինչի համար ուրախ կլինեմ, որ մենք մասնակցենք Եվրոյին։ Որպես գերմանացի մարզիչ՝ ես շատ կցանկանայի մասնակցել Գերմանիայում կայանալիք առաջնությանը»,- ասել է մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերով՝ Հայաստանն ու Խորվաթիան տարբեր մակարդակների թիմեր են, և իրենք պատրաստվում են դրան համահունչ։

«Վերջերս անհատական ​​զրույցներ եմ ունեցել հավաքականի շատ խաղացողների հետ: Մենք շոշափել ենք բազմաթիվ թեմաներ։ Կան շատ բաներ, որոնք ես ուսումնասիրել եմ վերջին շրջանում՝ միջազգային հարցերը Հայաստանի հետ, թե ինչպես է երկրաշարժը ազդել մեր խաղացողների վրա։ Նաև Ռամադանն է սկսվելու մեր հավաքի ու հանդիպումների ընթացքում: Ես տեղեկություններ էի հավաքում այս հարցերի վերաբերյալ և փորձում էի հնարավորինս լավ պատրաստել թիմին առաջիկա հանդիպումներին։

Որքան ուժեղ լինենք, այնքան ավելի շատ առավելություններ կունենանք մեր մրցակիցների նկատմամբ»,- ասել է մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը կմեկնարկի Թուրքիայի ընտրանու հետ խաղով․ հանդիպումը կկայանա մարտի 25-ին, Երևանում։ Մարտի 28-ին մեր հավաքականը ևս մեկ հանդիպում կանցկացնի, բայց այս անգամ՝ ընկերական։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Կիպրոսի հավաքականին։