Մեր ժողովուրդը տեսնում է և ժամանակի ընթացքում ավելի շատ կզգա, որ եթե մենք ինչ-որ բան անենք, կամ ինչ-որ բան ենք նախաձեռնում, այդ ամենը համահունչ է համաշխարհային պրակտիկային։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչ վերաբերում է վարչապետի կարծիքին՝ Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի վերաբերյալ, որում Վրաստանը քննադատության է արժանացել լրագրողների նկատմամբ բռնության, Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակով պայմանավորված անազատության մեջ պահելու համար, Ղարիբաշվիլին ասել է, որ այն իր ղեկավարած կառավարությանը չի հետաքրքրում, իսկ զեկույցին ծանոթացել է հակիրճ։
Վարչապետը նշել է, որ այն հիմնված է կողմնակալ կարծիքի վրա․« Դա հետաքրքիր չէ մեզ։ Ցավոք, մեծ մասամբ այն հիմնված է էլիտար հասարակական կազմակերպությունների կողմնակալ և անարդար եզրակացությունների վրա», - ասել է Ղարիբաշվիլին: