Այսօր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի շեմին, այս պայմաններում իմ գլխավոր մտահոգությունը` որպես կառավարության ղեկավար, մեր երկրում խաղաղության ու կայունության պահպանումն է և մեր երկիրը փրկելը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ լրագրողների՝ Հաագայի քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր տալու հարցին ի պատասխան։
Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ պատերազմի վտանգի մասին իր գնահատականը չափազանցված չէ։