ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Պետքարտուղարի թվիթերյան էջը։ Բլինքենն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը և կրկին հայտնել է ԱՄՆ-ի կողմից կողմերին աջակցելու պատրաստակամության մասին։
«Կայուն և ամուր խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են», - գրել է նա։