Հետևեք մեզ։

Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավոր է լինելու միջազգային դատարանին հանձնել հանցագnրծություն կատարած անձանց․ Եղիշե Կիրակոսյան

12:59, 03 հոկտեմբեր 2023
Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավոր է լինելու միջազգային դատարանին հանձնել հանցագnրծություն կատարած անձանց․ Եղիշե Կիրակոսյան

Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում Հայաստանը պարտավոր է լինելու միջազգային դատարանին հանձնել հանցագnրծություն կատարած անձանց։ Այս մասին հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացված 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

 

Հարցին՝ արդյո՞ք դատարանին անդամակցությունը ՀՀ-ին իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորություն կտա, Կիրակոսյանը արձագանքեց․ «Խոսքը վերաբերվում է ՀՀ տարածքում հանցագործություններ գործած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։ Վավերացման ակտը չի վերաբերվում տարածքային ամբողջականությանը, վերաբերում է ֆիզիկական անձանց, ռազմական, քաղաքական ղեկավարության կողմից արված պատերազմական, ցեղասպանական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատասխանատվության  ենթարկելուն։ Եթե կատարվում է պատերազմական հանցագործություն վավերացրած պետության տարածքում, անկախ նրանցից, թե հանցագործություն կատարած անձանց պետությունը վավերացրել է այն, թե ոչ, ենթական են լինելու դատարանի իրավազորությանը։

 

Բոլոր 123 վավերացրած պետությունները, եթե ՀՀ-ն վավերացնի, արդեն 124, պարտավորություն են ունենալու համագործակցել դատարանի հետ ու այդ անձանց հանձնել կամ փոխանցել դատարանին»։

Վերլուծական