Հետևեք մեզ։

Իր գրպանից 150 000 դրամը տալուց նեղվող Ավինյանը Երևանի բյուջեից 4 անիմաստ միջոցառման համար 1 մլրդ 865 հզր դրամ ծախսելիս բացարձակ չնեղվեց

23:48, 25 դեկտեմբեր 2024
Իր գրպանից 150 000 դրամը տալուց նեղվող Ավինյանը Երևանի բյուջեից 4 անիմաստ միջոցառման համար 1 մլրդ 865 հզր դրամ ծախսելիս բացարձակ չնեղվեց

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի քաղաքական ապագան դիտումների առումով խոստումնալից է լինելու,նեղվել է, դիմել է դատարան, որ 150 000 դրամ պետական տուրք չտա։

Պետական ողջ ռեսուրսներն իրեն ծառայեցնելուց, վարչապետի, նրա ընտանիքի քայլերթների, շոուների, և այլնի հետ մայրաքաղաքը տեսախցիկերով չափելուց հետո մի կերպ քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցի, պատճառը  ՍիվիլՆեթի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հոդվածն է։ Այդ վարույթի շրջանակում Ավինյանը զգացել է, որ 150 000 դրամ տուրքը մեծ գումար է, իրեն ու իր ընտանիքին ֆինանսական անհարմարություն կպատճառի և դիմել է դատարան, որպեսզի պետական տուրքի գծով արտոնություն տրամադրվի իրեն։ Բնականաբար, դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու մասին միջնորդությունը և հայցադիմումը վերադարձրել Երևանի քաղաքապետին։

Այստեղ իրական Ավինյանն է․ նրան Երևանի բյուջեից ծախսերը չեն հուզում, բայց 150 000 դրամը, որը կրկին  պետությունից իր ստացածն է, այստեղ ափսոսում է որպես պետական տուրք վճարել, և հայցադիմումում նշել է, թե ֆինանսական առումով ինքն ու իր ընտանիքը անհարմարություններ կունենան։  

 

Իսկ երևանցիներն անհարմարություն չե՞ն ունենա, երբ վճարում են Ավինյանի համար․

 

․Ավինյանը 7 մլն 650 հզր դրամանոց տոմսով է մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսնելու։ (Որն է այցի արդյունքը անիմաստ է սպասել, ասել է՝ տոմսի գինը կփոխհատուցի)։

 

․2025-ի Ամանորյա միջոցառումներին ծախսում է  549 մլն 706 հազար դրամ 

 

․2024-ի Ամանորյա միջոցառումների համար ծախսել է 626 մլն 926 հազար դրամ 

 

․ 2023 թվականի Ամանորյա միջոցառումերի համար բյուջեից ծախսել է 600 մլն դրամ 

 

․Իր սեփական երդմնակալությունը եղել է ամենաթանկը Երևանի պատմության մեջ՝ 87մլն 318 հզր դրամ

 

Լուծարված ԱՆԻՖ-ը, որի տնօրենների խորհրդի նախագահն էր Ավինյանը՝ 2019-2023թթ․, ծախսել է շուրջ 10 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամն՝ աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարումների, հարկերի, դուստր ընկերություններում ներդրումների համար։ Այսինքն, քիչ չի գումար է ծախսվել բյուջեից ԱՆԻՖ ստեղծելու համար, այն չի ստեղծվել, բայց դրա չստեղծման համար աշխատավարձ են ստացել, անգամ դա լուծարելու համար են գումար ծախսել։ Ընդհանուր առմամբ՝ հրապարակումների համաձայն, այս չտեղծված կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը։

 

Վերանշյալներն  առանց որևէ որոնման՝ առաջին իսկ հերթին մտքիդ եկող ծախսերն են, որն արել է Տիգրան Ավինյանը։ Սովորական երևանցու համար բացարձակ միևնույն է, թե Արցախից բռնագաղթի օրերին կերդվեր, թե ոչ, կամ ինչպես կերդվեր Տիգրան Ավինյանը, բայց դե նա բյուջեի հաշվին իր լուսանկարների համար ընդամենը գեղեցիկ ֆոն է ստեղծում։ Այս ծախսերի շահույթը, եկամուտը ո՞րն է, չկա, բնականաբար, որ լիներ, հատիկ առ հատիկ 56 անգամ 74 կառույց կգրեր, Կառավարության նիստին կգրվեր, հետո կանցներ գրառումների փուլը։

 

150 000 դրամից նեղվող Ավինյանը, Hayastan.news-ի հարցումներից մեկի համաձայն՝ նախընտրական շրջանում իր մասին յուրաքանչյուր հրապարակումը սոցիալական ցանցերում գովազդում էր սեփական գրպանի հաշվին։ Դրանց քանակն անհաշվելի էր։ 150 000 դրամից նեղվող Ավինյանը 50 000 դոլար արժողությամբ մեքենա ունի ավտոտնակում կանգնեցրած։ Եվ, ի դեպ, միայն նրա ընտանիքին է հաջողվել  Երևանում՝ Նորք-Մարաշում 1000 քմ հողամասը ձեռք է բերել շուկայականից տասնապատիկ էժան՝  10,5 մլն դրամով։  Ի դեպ, Ավինյանն իր PR-ի հաշվին բավականին մեծ գումարներ է ծախսում, օդում կախված լուրեր կան։ 

 

Նույն՝ օդում կախված լուրերի համաձայն՝ շինթույլտվությունների համար էլ գներն այնքան աստղաբաշխական են, որ աստղերը խամրում են երկնքում։ 

 

Տարեկան 20 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող Ավինյանը նեղվել է 150 000 դրամից, և երբեք չի մտածել, թե նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու վրա ինչպես կազդի իր փոփոխություններից միայն մեկը՝ տրանսպորտի սակագինը։ 

 

Ամանորյա երեք միջոցառման ու մեկ երդմնակալության համար 1 մլրդ 865 հզր դրամ ծախսած Ավինյանը օգնության կարիք ունի՝ 150 000 դրամը անհարմարություն կպատճառի իրեն ու ընտանիքին, նաև կնոջը, որը բիզնես ունի։ 

 

Երևանը չունի այն քաղաքապետը, որ մտածի, թե այդ անիմաստ միլիարդները որքան անհարմարություն կարող էին վերացնել երևանցիների համար։ Բարօրություն եմ մաղթում Ավինյանների ընտանիքին։ Ափսոս, դատական հայցում հաշվեհամար չի նշել։

Վերլուծական