«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում ուշագնաց է եղել հյուրերից մեկը՝ Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար, պրոֆեսոր Անդրեյ Կարնեևը։
Պրոֆեսորը ուշաթափվել էփորձագետների զրույցի ժամանակ։ Հաղորդման հյուրերը և ժամանած բժիշկը առաջին օգնություն են ցուցաբերել։
Սոլովյովի տելեգրամյան ալիքում հրապարակվել է դեպքի տեսագրությունը։ Նշվում է, որ այժմ նրա հետ ամեն ինչ կարգին է, և նա տանն է։
Տեսանյութը՝ այստեղ