Հետևեք մեզ։

Հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ

10:55, 22 մարտ 2023
Հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: