Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համագյուղացին՝ Մարտիրոս Գյուլամբարյանը, ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում և նրան այլևս վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնել է Խնձորեսկի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Մենք վստահ էինք, որ բոլորիս սիրելի Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր գեղեցիկ ընտանիքին»,-ասված է գյուղապետարանի էջում, ինչին կից նաև լուսանկար է հրապարակվել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ զինծառայողը երեկ դիրքեր սնունդ հասցնելու ճանապարհին մառախուղի պատճառով մոլորվել էր, իսկ այսօր ՊՆ-ն տեղեկացրեց, որ զինծառայողը հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։