Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը Hayastan.news-ի հարցին ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ փաստաբան Լևոն Գևորգյանին բերման էին ենթարկել՝ պարեկին իբրև կաշառք առաջարկելու կասկածանքով։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 22-ին ժամը 01.25-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի աավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին: