Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը կսպասարկի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնող մրցավարական խումբը։
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչեսը։ Նրան կօգնեն Ռաուլ Կաբանիերոն եւ Ինյիգո Պրիետոն։ Չորրորդ մրցավար է նշանակվել Մարիո Մելերո Լոպեսը։
Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։