Վրաստանի խորհրդարանում բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։ News.ge-ի փոխանցմամբ՝ «Պաշտպանության օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ «Ժողովրդի ուժը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն ֆիզիկական ուժ է կիրառել անկախ պատգամավոր Տարիել Նակաիձեի նկատմամբ։ Վիկտոր Ջափարիձեն խորհրդարանի սեղանին դրված խոսափողով հարվածել է Նակաիձեի մեջքին։ Ծեծկռտուքին միջամտել են իշխանական պատգամավորները։
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում․ պատգամավորը խոսափողով հարվածել է գործընկերոջը (տեսանյութ)
19:06, 22 մարտ 2023
