Hayastan.news-ը Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկից տեղեկանում է, որ նիստի օրակարգում ներառված է Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու մասին հարցը։ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար անհրաժեշտ է «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Շենգավիթ, Ն. Չարբախ 3-րդ փողոց 31/13 հասցեում գտնվող հողատարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Ն. Չարբախ 3-րդ փողոց 31/13 հասցեում գտնվող հողատարածքը պետությանը նվիրաբերելուց հետո դրա հենքով նոր մարզահամալիրի ստեղծումը։Միաժամանակ հարկ է նշել, որ մարզադպրոցի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների համար ՀՀ 2023թ․ պետական բյուջեով նախատեսվել է 34․0 մլն դրամ։
Կառավարությունը Չարբախում տարածք և 34 մլն դրամ կտրամադրի՝ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար
21:06, 22 մարտ 2023
