Կրիշտիանու Ռոնալդուն Քաթարում կայացած աշխարհի առաջնությունից հետո մտածել է Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին։
Sports.ru-ի փոխանցմամբ՝ «Ալ-Նասրի» հարձակվողն ասել է, որ այդ հարցի մասին մտածել է մրցաշարից հետո: «Ես չեմ ստի. կյանքում բոլոր որոշումները պետք է կշռադատվեն։ Ես ու իմ ընտանիքը մտածեցինք այդ մասին, բայց եկանք այն եզրակացության, որ չնայած դժվարություններին, պետք չէ հանձնվել: Ես կարողացա իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից։ Մարզիչը հասկացրեց, որ հույսը դնում է ինձ վրա։ Ինչպես գիտեք, նա խոսեց բոլորի հետ, այդ թվում՝ ինձ, և ես հասկացա, որ ազգային հավաքականին տալու բան ունեմ»։
Ռոնալդուն ասել է, որ իր ցանկությունն է Պորտուգալիայի ընտրանին հասցնել ամենաբարձր մակարդակի։ Նա ասել է, որ դրան միշտ կնպատի, երբ թիմին դա անհրաժեշտ լինի։