Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 21-ին Վշտունու փողոցի 4-րդ նրբանցքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 38-ամյա Արթուր Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Քրեական հետախույզներն ու վետերանները հետախուզվողի են հայտնաբերել
09:57, 23 մարտ 2023