Հետևեք մեզ։

Կառավարությունը մոտ 1,5 մլրդ դրամ կհատկացնի մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

10:50, 23 մարտ 2023
Կառավարությունը մոտ 1,5 մլրդ դրամ կհատկացնի մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և նեթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կզեկուցի մի նախագիծ, որով առաջարկվում է 1 մլրդ 448 մլն 832 հազար ՀՀ դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին։

Նպատակը համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելն է։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նվազեցում 1,448,832.0 հազար դրամի չափով, միևնույն ժամանակ ակնկալվում է ՀՀ մի շարք համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ