Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջնակի՝ Մերիի վիճակը բավարար է:
Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։
Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին: