Հետևեք մեզ։

Բժիշկները 3-ամյա երեխայի որովայնից 17 մագնիսե գնդիկներ են հեռացրել

11:25, 23 մարտ 2023
Բժիշկները 3-ամյա երեխայի որովայնից 17 մագնիսե գնդիկներ  են հեռացրել
Համալսարանական մասնագետները հեռացրել են 17 մագնիսե գնդիկներ 3-ամյա երեխայի որովայնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
 
Սիրելի ծնողներ, այս և նման այլ օրինակները մեր պրակտիկայում շատ են:
Հորդորում ենք լինել առավել ուշադիր և երեխաներին զերծ պահել առողջության կամ կյանքի համար սպառնալիք հանդիսացող մանր դետալներ պարունակող խաղալիքներով, իրերով խաղալուց:
3 տարեկան երեխայի ծնողները դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ նշելով, որ երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, իսկ որոշ ժամանակ անց նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը:
Համալսարանական կլինիկայում կատարվել է վիրաբույժի զննում. որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չի նշվել:
Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով հայտնաբերվել է թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկներ: Շտապ կարգով կատարվել է լապարատոմիա, որովայնի խոռոչի ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է իրար կիպ հարող աղեգալարներ:
Դրանք անջատելուց հետո հայտնաբերվել է պորֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում՝ այդ թվում ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը վերականգնվել:
Հետվիրահատական ընթացքը անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով: