Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։ Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում:
Ներկայացված նախագծի համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:
Նախագիծը կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։