Հետևեք մեզ։

Արթիկում հայրը փորձել է սպանել իր դստերը ծաղիկներ ուղարկող երիտասարդին

14:42, 23 մարտ 2023
Արթիկում հայրը փորձել է սպանել իր դստերը ծաղիկներ ուղարկող երիտասարդին

Արթիկում դստերը ծաղիկներ են ուղարկել, ինչի համար աղջկա հայրը փորձել է սպանել իր դստերն անհանգտացնող երիտասարդին։ Hayastan.news-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ժ․Մելքոնյանը  կենցաղային հարցի` դստերը`  ծաղիկներ ուղարկելու ու անհանգստացնելու հարցի շուրջ, Արթիկ քաղաքի Կասյան փողոցի 2-րդ հասցեի տան քարաշեն պարսպի դիմաց վիճաբանել է Արթիկ քաղաքի բնակիչ Հ․Ալոյանի հետ և փոխադարձ կռվի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցրել Հովհաննես Ալոյանի մարմնի տարբեր մասերին։ Վիճաբանության ձայներից դեպքի վայր են գնացել կինը և դուստրը  ու կանխել նրա հետագա գործողությունները:
 Գործը դատարանում է։

Վերլուծական