Հետևեք մեզ։

«Վստրեչի» կամրջի շինարարության ժամկետը երկարաձգվել է․ ճանապարհը միակողմանիորեն փակ կլինի

14:50, 23 մարտ 2023
«Վստրեչի» կամրջի շինարարության ժամկետը երկարաձգվել է․ ճանապարհը միակողմանիորեն փակ կլինի
 
Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից
Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն:
 
Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ:
 
Շինարարական աշխատանքի ավարտը՝ 01.06.23թ:
 
Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Վերլուծական