Հետևեք մեզ։

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ

15:02, 23 մարտ 2023
Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունը մարտի 23-ի նիստին ընդունել է որոշում, որով 2  ամսով՝ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:  

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Վերլուծական