Ռուսաստանին մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ իրադրության կարգավորման հարցում փոխհամաձայնության հասնելու կողմերի անպատրաստակամությունը: Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղ գործընթացի այլընտրանք գոյություն չունի: Այս մասին ասել է ՌԳ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան, հավելելով, որ այդ հարցում ՌԴ-ն վճռական է և վերահաստատում է իրենք դիրքորոշումը։
Նա նշել է, որ կողմերին կոչ են անում զսպվածություն դրսևորել հայտարարություններում, զսպվածություն դրսևորել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և այլն։