Հետևեք մեզ։

Առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ, իրավիճակը կրիտիկական է. Արցախի պետնախարար

15:46, 23 մարտ 2023
Առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ, իրավիճակը կրիտիկական է. Արցախի պետնախարար

Շրջափակման ընթացքում էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը մեր տեղական արտադրանքն է՝ հիմնված Սարսանգի ջրամբարի հնարավորությունների վրա․ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ 

«Այն ամբողջությամբ չսպառելու համար մենք Արցախում էլեկտրականությունը մատակարարում ենք հովհարային անջատումներով: Արդեն իրավիճակը կրիտիկական է և առաջիկայում առատ տեղումների բացակայության դեպքում մենք կունենանք ավելի երկար ընդհատումներ: Դա, բնականաբար, ազդելու է ոռոգման կարիքները բավարարելու վրա և այլն»,-ասաց պետնախարարը:

Նա նշեց, որ Ադրբեջանի ձեռագիրը պարզ է, նույնը տեղի է ունենում գազամատակարարման հետ կապված: Պետնախարարի խոսքով՝ ամենը ծրագրված, պլանավորված է և ուղղված տնտեսության բոլոր ճյուղերը հերթականությամբ կաթվածահար անելուն:

Վերլուծական