Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների արտգործնախարարություն, հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)՝ նշելով, որ արտգործնախարարությունում դեսպանին հայտնել են Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին։
Նշենք, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար։ Ըստ այդ որոշման՝ Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։