Հետևեք մեզ։

Ապօրինի ծագում ունեցող գույքի վարչութան 15 հայտ է մերժել առաջին ատյանի դատարանը, որոնք ներկայացվել են գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով․ ներկայացվել են բողոքներ

12:51, 26 հոկտեմբեր 2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի վարչութան 15 հայտ է մերժել առաջին ատյանի դատարանը, որոնք ներկայացվել են գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով․ ներկայացվել են բողոքներ

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում  2020-2021 թվականներին իրականացվել է 279 ուսումնասիրություն (214 ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կայացվել է 2020 թվականի ընթացքում, իսկ 65 որոշում՝ 2021 թվականի ընթացքում):



2022 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում ստացվել է քրեական գործով  50 նյութ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: Նշված նյութերով ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում (9 որոշմամբ ուսումնասիրություն է սկսվել 2021 թվականի տարեվերջին փոխանցված նյութների հիման վրա), իսկ 18 անձի դեպքում կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 18 որոշում: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով նախաձեռնվել է 2 ուսումնասիրություն։



Սկսված ուսումնասիրությունների շրջանակներում բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և (կամ) նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով ներկայացվել է 134 դիմում, որից 127-ը՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի և 7-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Ներկայացված դիմումներից չի բարարարվել 19-ը, որոնցից 4-ի բողոքարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացվել է բողոքն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ որոշում: Բողոքարկված մյուս գործով դեռևս դատական ակտ չի կայացվել: 



Նշենք, որ տվյալներից հայտնի չէ՝ թիվ չի նշվում, թե արյդոք բոլոր որոշումներն են բողոքարկվել, փաստացի, այս պահի դրությամբ մերժված է համարվում 15 հայտ։



ԱՆ-ն պլանավորում է հասանելիության հնարավորության ապահովումը այլ պետական մարմինների տվյալների բազաներին, ինչպես նաև ապահովել «Միջազգային իրավական փոխօգնության մասին» օրենքի ընդունումը։



Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազների համար վերապատրաստումներ պետք է լինեն, որի համար Դատախազությանը 1 մլն դրամ կտրվի, բացի այդ պետք է դատախազությունը պետք է կատարելագործի և արդիականացի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, որի համար ևս 15 մլն դրամ է պետք։ 

Վերլուծական