Հետևեք մեզ։

Կոռուպցիայի ընկալման համաթվի՝ 2022 թվականի համար ակնկալվող 42,8% բարելավման փոխարեն արձանագրվել է 31,4%

13:17, 26 հոկտեմբեր 2023
Կոռուպցիայի ընկալման համաթվի՝ 2022 թվականի համար ակնկալվող 42,8% բարելավման փոխարեն արձանագրվել է 31,4%

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է  Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, որը հատվածաբար ներկայացնում է Hayastan.news-ը։


Նախագծում ասվում է, որ Կոռուպցիայի ընկալման մասին խոսելիս նախևառաջ պետք է վերլուծել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի գրանցած արդյունքները «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխության առումով։ Կոռուպցիայի ընկալման համաթվի՝ 2019-2020 թվականների արդյունքներով Հայաստանը զգալի աճ է գրանցել՝ 14 միավորով բարելավելով դիրքերը: Նկատի ունենալով 49 միավորը՝ Հայաստանը 2020 թվականին զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105-րդ): 2021 թվականի արդյունքներով 49 միավոր պահպանվել է։ Սակայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման համաթվի 2022 թվականի արդյունքներով արձանագրվել է 49-ը միավորից նվազեցում 3 միավորով՝ դառնալով 46 միավոր։



Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ որպես հիմքային ցուցիչ նշված էր 2018 թվականի արդյունքը՝ 35 միավոր, ապա ստացվում է՝ Կոռուպցիայի ընկալման համաթվի՝ 2022 թվականի համար ակնկալվող 42,8% բարելավման փոխարեն արձանագրվել է 31,4%։  



«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթվի նվազեցման պատճառների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2022  թվականին էական հետընթաց արձանագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթվի հիմքում դրված՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ընկերությունների գործադիր տնօրենների հարցման (2021 թվականի համեմատությամբ 13 միավոր հետընթաց) և Ժողովրդավարության բազմազանության ծրագրի (VDEM, 2021 թվականի համեմատությամբ 4 միավոր) արդյունքներով: Վերոնշյալի համատեքսում հարկ է նշել, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի ընկերությունների գործադիր տնօրենների (executive opinion survey) կարծիքի ուսումնասիրությունն առչնվում է ներմուծման, արտահանման, կոմունալ ծառայությունների, հարկերի, պետական պայմանագրերի և լիցենզիաների տրամադրման, բարենպաստ դատական որոշումների ընդունման առնչությամբ հաճախ ընկերությունների կողմից չփաստաթղթավորված հավելյալ վճարումների կամ կաշառքների դեպքերին, ինչպես նաև սովորական կոռուպցիայի արդյունքում պետական միջոցների տրամադրումը ընկերություններին, անհատներին կամ որոշակի խմբերին։ Միևնույն ժամանակ, VDEM - Ժողովրդավարության բազմազանության ծրագրի շրջանակում կոռուպցիայի առնչությամբ դիտարկում է  քաղաքական կոռուպցիան՝ տարբերակելով ինչպես գործադիր, օրենսդրական և դատական իշխանություններում, այնպես էլ քաղաքական դաշտի տարբեր ոլորտներում առկա խոշոր և մանր կոռուպցիան։ Նշված բոլոր զեկույցներում հիմք են ընդունվում հասարակական, գործարար ոլորտի ընկալումները և ոլորտի փորձագետների դիրքորոշումները։ Նշյալը վկայում է այն մասին, որ հետնըթացի հիմնական պատճառ են հանդիսացել պետություն-գործարար հատված հարաբերություններում առկա կոռուպցիոն բնույթի խնդիրները, ինչպես նաև քաղաքական կոռուպցիան:

 

Վերլուծական