Hayastan.news-ը ներկայանցում է Հայաստանում միջազգային պարտավորությունների գնահատման զեկույցների անդրադարձը մոնիթորինգին և գնահատումը․
Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումներով անդրադարձ է կատարվել կոռուպցիայի նկատմամբ հանրության կարծիքներին: Մասնավորապես, հարցվածների 9 տոկոսը լիովին բավարարված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) աշխատանքով, իսկ 36 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ ԿԿՀ աշխատանքով: Հարցվածների 8 տոկոսը չեն պատասխանել կամ տեղյակ չեն եղել ԿԿՀ գործունեության վերաբերյալ: Իրականացված հարցման արդյունքում հարցվածների 41 %-ը կոռուպցիան համարել է շատ մեծ խնդիր Հայաստանի համար:
Հարկ է հավելել, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվել է Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն, որի շրջանակում կատարված պետական մարմինների և հասարարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն գործունեության մասին իրազեկվածության առնչությամբ հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 44,1%-ը հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվող ոչ մի պետական մարմնի և հասարակական կազմակերպության ընդհանրապես չգիտի։ Միևնույն ժամանակ, հասարակության մեջ մոտ 20%-ով ավելացել է կոռուպցիայի շուրջ տեղեկատվություն ստանալ ցանկացողների քանակը: Հարցվածներին առավել շատ հետաքրքրել են կոռուպցիայի առնչությամբ իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանող տեղեկատվությունը, տեղեկատվությունն այն հաստատությունների մասին, որոնց կարելի է դիմել պաշտոնյաների կոռուպցիոն վարքի դեպքում, պետական մարմինների թեժ գծերի մասին, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մասին և հակակոռուպցիոն օրենսդրության և քաղաքականության մասին տեղեկատվությունը։
Կոռուպցիայի դրսևորման ձևերի առավել տարածվածությունը դիտարկելիս հարցվածների 82%-ը տարածված է համարել հովանավորչությունը։ Հարցվածները բիզնեսի և պետական պաշտոնի համատեղումը (գրեթե 77%-ը) և կաշառակերությունը (շուրջ 75%-ը) համարել են կուռուպցիայի տարածված դրսևորումներ։ Հարցվածների 60%-ից ավելին տարածված է համարել փողերի լվացումը (66,2%), պետական բյուջեի մսխումը կամ յուրացումը (64,9%) և պետական դրամաշնորհների տրամադրման ոչ թափանցիկ գործընթացը (61%)։