Մարտի 11-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Գետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.20-ի սահմաններում Աղավնաձորի շուկայի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։ Այդ ընթացքում էլ մայրաքաղաքում բնակվող 26-ամյա երիտասարդը տուժածին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել ու հեռացել դեպքի վայրից։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ 26-ամյա երևանցին հայտնաբերվել ու կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Աղավնաձորի շուկայում երևանցին քաղաքացու է դանակահարել (տեսանյութ)
18:13, 23 մարտ 2023
