ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսել է Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներից․ դիվանագետ նաև ելքն է նշել։
«Պատկերացրեք, թե ՀՀ իշխանությունների դիվանագիտական և քաղաքական անմեղսունակության աստիճանն ինչպիսի բարձունքի է հասել, որ նրանց գործունեության այս մի քանի տարիերի ընթացքում նրանց ոչ միայն հասցրեցին Արցախը տալ Ադրբեջանին, այլ հասցրեցին Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին։ Սա իշխանությունների մեղսունակության պատճառով է քաղաքագիտական ու դիվանագիատկան հարցերում։ Պատասխանատվությունն ու մեղավորությունը նրանցն է, այլ մեղավորներ այստեղ չփնտրենք։ Միայն այն փաստը, որ այս արհավիրքը մեր ժողովրդի գլխին եկել է այս իշխանության օրոք, դա միանշանակորեն նրանց դարձնում է մեղավոր ու պատասխանատու այս հարցում՝ անկախ ամեն ինչից։ Բայց մեղավորությունն ավելի է ծանրանում, երբ մենք գիտենք, որ այս արհավիրքը մեր գլխին եկել է նրանց սխալների պատճառով»,-ասումէ Օսկանյանն ու վկայակոչում Փաշինյանի հայտարարություններն ու դրանց հետևանքները։
Նա նաև նշում է, որամենավառ ապացույցըմ որ ՀՀ-ում չկա ժողովորդավարություն, դա այն է, որ Փաշինյանը շարունակումէ մնալ երկրի ղեկին, որովհետև այս ամենից հետո պսևդոժողովրդավարական երկրում անգամ Փաշինյանը հինգ րոե վարչապետ չէր մնա, ըստ Օսկանյանի՝ նրան ուղղակի կվռնդեին։
Օսկանյանն ասացմ որ այսօր տարածաշրջանային խնդիրներ կան՝ 3+3-ը, անկլավների խնդիր և ասաց հարցերից ընդամենը մեկի մասի խոսի՝ «Զանգեզուրի միջանցք»․
«Հայաստանում իշխանությունից որևէ մեկը կկարողանա՞ ինձ հոդաբաշխ ինչ-որ բացատրություն տալ, թե ինչո՞ւ է այս հարցն այսօր օրակարգում։ Ինչու՞ է այ հարցը քննարկվում, ով բերանը բացում է՝ ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը բոլորիը դրանից են խոսում երբ չկա Լաչինը, չկա Արցախը, Արցախում չկա հայ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետքը, նշույլը գոյություն չունի, ի՞նչ միջանցքի հարց կա, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, ինչի՞ դիմաց։ Դա նույնն է, եթե մենք Վրասատանից միջանցք պահանջենք Բաթում գնալու համար, ուղղակի միջանցք, այդ մարդիկ մեզ չեսժն ասի՝ ընկեր, ինչ միջանցք։ Երբ կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, երբ կար Արցախը, երբ կար անմեղ 120 հազար հայությունը, ես հականում էի այդ հարցը բարձրացնելն Ադրբեջանի կողմից, որովհետև կար Լաչինի միջանցք։ Բայց երբ այսօր չկա ո՛չ Լաչինը, ո՛չ Արցախը, ո՛չ հայությունը, ՛չ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կրկնեմ՝ որևէ մեկը կկարողանա՞ բացատրել՝ ինչու օրակարգում կա միջանցքի խնդիր», - ասաց Օսկանյանը։
Օսկանյանն ասաց, որ վախենում է, որ որոշ ժամանակ անց նման վերլուծություններ են անելու,ինչպես հիմա Արցախի մասին։ Նա նշեց ելքը՝ կամ այս իշխանությունների մոտեցումները հիմնովին փոխվում են, որի հույսը չունի, կամ այս իշխանություններն են հիմնովին փոխվում։
Մանրամասն՝ տեսանյութում․