Մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղին նախատեսվում է նաև թուրքական պատվիրակության ժամանում: ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից ArmSport-ին տեղեկացրին, որ հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել:
«Հայաստանի հետ խաղին ժամանելու են միմիայն ֆեդերացիայի ղեկավարները՝ նախագահ, փոխնախագահներ: Պատվիակությանը տրամադրվել է տոմսերի այն քանակը, որը միշտ տրամադրվում է բոլոր ֆեդերացիաներին և սահմանված է ՈՒԵՖԱ-ի քվոտայով»,- ասել է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:
Հատկանշական է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ երեկոյան Թվիթերի էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Երևանում կայանալիք խաղի հատուկ տոմսերի վաճառքը շարունակվում է: Տեղեկացնենք՝ այդ տոմսերով խաղին ներկա գտնվել հնարավոր չէ, այն կարող է ծառայել միայն որպես հուշ: