«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, 2024 թվականից զգալիորեն թանկանալու է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղերի, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» վճարը: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, գործելու է գոտիականության սկզբունքը. պայմանականորեն ասված՝ ավելի «խիտ» կենտրոն և համեմատաբար «թեթև» կենտրոն:
Ըստ այդ գոտիականության էլ սահմանվելու է վճարի չափը, սակայն, միևնույնն է, այն անհամեմատ բարձր է լինելու գործող գնից: Մեր տեղեկություններով, այդպիսի որոշման պաշտոնական պատճառաբանությունն այն է լինելու, որ այսպիսով քաղաքապետարանը ձգտում է նպաստել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը և կայանման սուր խնդրի լուծմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։