Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կընդունի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանին:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նախարարները քննարկում կունենան Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Սիրիայի, Աֆղանստանի, Անդրկովկասի և Կասպից ծովի իրադրության շուրջ: