Հետևեք մեզ։

Եթե հաջողվի հաղթել, վստահ եմ՝ Երևանում և ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի․ Տիկնիզյանն՝ իր նորամուտի ու Թուրքիայի դեմ խաղի մասին

21:50, 23 մարտ 2023
Եթե հաջողվի հաղթել, վստահ եմ՝ Երևանում և ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի․ Տիկնիզյանն՝ իր նորամուտի ու Թուրքիայի դեմ խաղի մասին

Թուրքիայի դեմ խաղին ընդառաջ ՀՖՖ TV-ն զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանի հետ։

«Հասկանում էի, որ եթե Հայաստանի հավաքականում խաղալու որոշում կայացնեի, շատ մարդիկ երջանիկ կլինեին։ Ես զգում էի դա այն աջակցությունից, որ ստանում էի դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում խաղալիս։

Այս տարվա հունվարին ես վերջնականապես գիտակցեցի, որ ժամանակն է իմ կարիերան կապել Հայաստանի հավաքականի հետ, տա Աստված, երկար ժամանակով։ Այդ որոշումը դժվար չտրվեց․ մի օր արթնացա ու հասկացա, որ գործելու ժամանակն է։

Այստեղ ինձ շատ ջերմ ընդունեցին՝ սկսած օդանավակայանից մինչև ակադեմիա։ Հաճելիորեն զարմացած եմ և շնորհակալ մեր երկրպագուներին ու անձնակազմին։ Հարմարվելու խնդիր բացարձակապես չեմ ունեցել։

Գիտակցում եմ, որ շատ սկզբունքային մրցակցի դեմ ենք խաղալու։ Նորամուտի համար ավելի լավ խաղ դժվար էր պատկերացնել։ Եթե հաջողվի հաղթել, վստահ եմ՝ Երևանում և ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի»,- ասել է Տիկնիզյանը։

Վերլուծական