Մարտի 24-ի գիշերը ընկերական հանդիպում է տեղի ունեցել Արգենտինայի և Պանամայի ազգային հավաքականների միջև։
Հանդիպման հաշիվը 78-րդ րոպեին բացել է Տիագո Ալմադան։ Արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Լիոնել Մեսսին՝ 89-րդ րոպեին տուգանային հարվածից գրավելով դարպասը։
Մեսսիի համար դա 800-րդ գոլն էր կարիերայում։ Ակումբային մակարդակում Մեսսին խփել է 701 գոլ, իսկ ազգային հավաքականում՝ 99։
Հաջորդ խաղում Արգենտինան կխաղա Կյուրասաոյի հետ, Պանաման կհանդիպի Կոստա Ռիկայի հետ։