Հետևեք մեզ։

«Ծառուկյան» հիմնադրամն ու ԿԳՄՍ-ն հուշագիր են ստորագրել․ ԿԳՄՍ նախարարը՝ Հատիսի մասին

15:18, 24 մարտ 2023
«Ծառուկյան» հիմնադրամն ու ԿԳՄՍ-ն հուշագիր են ստորագրել․ ԿԳՄՍ նախարարը՝ Հատիսի մասին

ԿԳՄՍ-ն «Ծառուկյան» հիմնադրամի հետ հուշագիր է ստորագրել, որը վերաբերում է  Հատիսում հայտնաբերված հնավայրի պեղումներին: Մեր տեղեկություններով ստորագրվել է պեղումների համաձայնագիրը «Ծառուկյան» հիմնադրամի եւ մեր համապատասխան գիտահետազոտական կառույցի հետ, որը կարող է պեղումներն իրականացնել: Համապատասխան եղանակային պայմանների լինելուն պես դրանք իրականացվելու են:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ հուշագրի՝ պեղումների ընթացքում հայտնաբերված մշակութային արժեքները, մասնագիտական եզրակացություն ստանալուց հետո, կվերականգնվեն։

Վերլուծական