Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»։
Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է արել Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանին՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 2-ամյակի կապակցությամբ։