ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա, այցի ժամկետների մասին հակասական տեղեկություններ կան: Թիմակիցներից ոմանք վստահեցնում են, որ մեկ շաբաթ առաջ է մեկնել, ոմանք ասում են` ավելի վաղ. գրում է hraparak.am-ը։
Գերմանիա մեկնելու պաշտոնական բացատրությունը բուժումն է, սակայն մերձավորները վստահեցնում են, որ լուրջ խնդիրներ չունի։ Բայց որոշել է 2 ամիս մնալ արտերկրում` հավանաբար, «հոգնել» է քաղաքական պայքարից: Մենք փորձեցինք պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն նրա գրասենյակի նորանշանակ ղեկավար Բագրատ Միկոյանն անպատասխան թողեց մեր զանգերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։