Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգի տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել․ գրում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04։39-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 2 կմ խորությամբ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։