Հետևեք մեզ։

«Ձկան խանութի» գետնանցումը ավտոկայանատեղի կդարձնեն․ «Հրապարակ»

11:08, 25 մարտ 2023
«Ձկան խանութի» գետնանցումը ավտոկայանատեղի կդարձնեն․ «Հրապարակ»

Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարեւանությամբ գտնվող, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առեւտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։ Իսկ ավտոկայանատեղին՝ նախ, չի գործելու, չկա դրա անհրաժեշտությունը, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, երկրորդը՝ նոր բարդություններ է ստեղծելու բնակիչների համար, եւ ամենակարեւորը՝ այս հատվածում նոր առեւտրական հանգույցն աշխուժություն կմտցներ. գրում է «Հրապարակը»։


Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գեւորգյանը հաստատեց մեր լուրը՝ նշելով․ «Այո, հիմա մշակում ենք նման նախագիծ, որը պատրաստ կլինի հունիս ամսին: Նախատեսում ենք ձկան խանութին հարակից գետնանցումը, որն անմխիթար վիճակում է, դարձնել ավտոկայանատեղի։ Ամենայն հավանականությամբ՝ այդտեղ կունենանք նաեւ առեւտրային ցանց` խանութ կամ սուպերմարկետ: Անցումը նախատեսում ենք վերակահավորել ե՛ւ որպես ավտոկայանատեղի, ե՛ւ քաղաքացիների անցումն ապահովող վայր՝ նաեւ որոշակիորեն ծառայություններ մատուցելով քաղաքացիներին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»