Չորեքշաբթի օրը Բրյուսելը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկները՝ ներառյալ Ռուսաստանից ադամանդի արտահանման արգելքը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ Եվրամիությունն արդեն 11 աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր։ «Այս տասներկուերորդ փաթեթը կներառի անձնական պատժամիջոցների նոր ցուցակներ, ներմուծման նոր արգելքներ, այդ թվում՝ ադամանդների», - ասել է Բորելը:
Նոր պատժամիջոցները պետք է միաձայն հաստատվեն ԵՄ երկրների կողմից։ Պատժամիջոցների նոր փաթեթում առաջին անգամ կներառվի ռուսական ադամանդի ներկրման արգելքը։ Այս քայլը քննարկվում էր երկար ամիսներ, սակայն այս ամբողջ ընթացքում Բելգիան՝ դրանց առաջատար ներկրողը, կտրականապես դեմ էր ռուսական ադամանդի ներկրման արգելքի սահմանմանը։
Պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումն ընթանում է Ուկրաինային սպառազինության մատակարարումների ֆինանսավորման երկարաժամկետ պլան մշակելու ԵՄ-ի փորձերի ֆոնին, նշում է AFP-ն։
Հուլիսին Բորելը Միության երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ առաջարկել էր ստեղծել Ուկրաինային 2024-2027 թվականների ռազմական օգնության հիմնադրամ՝ 20 միլիարդ եվրո արժողությամբ: Բայց այս նախաձեռնությունը աջակցություն չիստացել, քանի որ առանցքային երկրները, ինչպիսին Գերմանիան է, մերժեցին: