Հետևեք մեզ։

Առցանց «ֆոկուս»․ ի՞նչ է մտածել ՆԳՆ-ն հերթերից «խուսափելու» համար

18:17, 14 նոյեմբեր 2023
Առցանց «ֆոկուս»․ ի՞նչ է մտածել ՆԳՆ-ն հերթերից «խուսափելու» համար

Յուրաքանչյուր մարդու, որ հարցնես, թե տարիներ ի վեր ինչով է հայտնի Հայաստանը, երբ գործն առնչվում է փաստթղթերին, կասեն՝ հերթերով, և դա առաջնահերթ ՆԳՆ-ում։

Պարզվում է, սակայն, փաստաթղթային բարեփոխումներ են Հայաստանի ՆԳՆ-ում․ ի՞նչ են մտածել հերթերից խուսափելու համար․ շատ պարզ բան․ քիչ մարդ հերթագրել, չեն գա, չեն կանգնի, հերթ էլ չի լինի։ Թե ոնց չբարեփոխված ոստիկանության մտքով չէր անցել։

Այսպիսով, օրինակ, եթե քաղաքացին, թոշակառուն, օտարերեկրացին, յուրաքնաչյուր անձ, ով ցանկանում է այսօր, հիմա Երևանում հաշվառվել սեփական կամ ոչ սեփական տան հասցեում, կամ դուրս գալ հաշվառումից, եթե դա անգամ պետության հետ մեկ այլ գործարքով պարտադիր պայման է, չի կարող։

Նոյեմբերի 14-ի դրությամբ, հաշվառման-հաշվառումից դուրս գալու գործարքներ կարող են իրականացվել հետևյալ օրերից սկսած, մինչ այդ հերթ է, բոլոր օրերը զբաղված են․

Կենտրոնականի անձնագրային բաժանմունք․ 2024 թվականի փետրվարի 5-ից

Մալաթիայի բաժանմունք․ 2023-ի դեկտեմբերի 15-ից

Մաշտոցի անձնագրային բաժանմունք․ 2024-ի հունվարի 15-ից

Նոր նորքի անձնագրային բաժանմունք․ 2023-ի դեկտեմբերի 5-ից

Նուբարաշենի անձնագրային բաժանմունք․ 2023-ի դեկտեմբերի 4-ից

Շենգավիթի անձնագրային բաժանմունք․ 2023-ի դեկտեմբերի 4-ից

Չարբախի անձնագրային խումբ․ 2023-ի դեկտեմբերի 13-ից

Քանաքեռ- Զեյթունի անձնագրային բաժանմունք․ 2023-ի դեկտեմբերի 7-ից։

 

Այսինքն, ՆԳՆ-ն մտածել է, որ եթե առցանց հերթագրում ես անում, օրական հերթագրում մաքսիմում 25 անձի,  դա հերթ չէ, և հերթերի խնդիրը լուծված է, կարևորը կուտակումներ չկան և մարդ չի տեսնում։    

Նույն Կենտրոնական անձնագրային բաժանմունքում այլ ծառայությունների համար ևս հերթեր է․ օրինակ, հանրային ծառայության համարանիշ հատկացնելու համար առաջին ազատ օրը դեկտեմբերի 26-ին է, Ավանի բաժանմունքում՝ դեկտեմբերի 6-ին, իսկ Դավթաշենում՝ դեկտեմբերի 18-ին և այդպես շարունակ։

Մեկ այլ հետաքրքիր բան ևս․ ինչպես հայտնի է, լավ որոշում է կայացվել և հունվարի 1-ից այլևս անձնագրերի ելքի կնիքներն անհրաժեշտ չեն լինի և այդ ծառայությունը չի մատուցվի քաղաքացիներին։

Այսինքն, ինչպես ամբողջ աշխարհում է, ՀՀ քաղաքացիները ևս վավեր ժամկետում գտնվող անձնագրով կարող են ճամփորդել, իհարկե, այստեղ ևս խնդիներ կան, բայց դրա մասին հետո։


Բայց, հունվարի մեկին անձնագրի ելքի կնիքի անհրաժեշտություն չի լինի, իսկ եթե քո անձնագրի ելքի կնիքի ժամկետը լրացել է դիցուկ նոյեմբերի 14-ին, և դու պետք է մեկնես արտերկիր մինչև հունվարի 1-ը, ապա  կարող ես հերթագրվել դեկտեմբերի 4-ից հետո, կամ, օրինակ Կենտրոնական անձնագրային բաժնում՝ դեկտեմբերի 26-ին, կամ սահմանին մի քանի օրվա ելքի վիզայի համար պետք է վճարես 10000 դրամ։

Այսքանից հետո մնում է ասել՝ բարեփոխումը հո պոզով-պոչով չի՞ լինում․ չկա հերթ, գնացեք՝ նայեք: