Ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ ակումբը նախաձեռնել է ակցիա, ըստ որի՝ մարզադաշտում գտնվողների համար նախատեսել են թղթիկներ, որոնք պարզելու դեպքում կկազմվի ՀՀ եռագույնը․
«Սիրելի երկրպագուներ` արևելյան տրիբունայի աթոռներին փակցված են թղթեր, որոնց պարզելու դեպքում ստանալու ենք հսկա եռագույն ամբողջ տրիբունայով։ Խնդրում ենք թղթերը պարզել ուղիղ` ֆուտբոլիսների դաշտ մտնելուն պես և պահել մինչև օրհներգների ավարտը»։
Ակումբը կոչ է անում միանալ Ֆրանսիայի հրապարակից ժամը 18։00-ին մեկնարկող երթին ու քայլել դեպի մարզադաշտ, որտեղ 21։00-ին տեղի է ունենալու Հայաստան-Թուրքիա հանդիպումը։